ՌԴ-ից ռազմական բժիշկներ են մեկնել Արցախ, ԱԻՆ-ն էլ լրացուցիչ խմբավորում կգործուղի

ՌԴ-ից ռազմական բժիշկներ են մեկնել Արցախ, ԱԻՆ-ն էլ լրացուցիչ խմբավորում կգործուղի

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքից ռազմական բժիշկներ են մեկնել Արցախ տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպակատով։

Ընդհանուր առմամբ, Արցախ կտեղափոխվի 122 ռազմական բժիշկ, 54 ավտոմեքենա և հատուկ տեխնիկա, ինչպես նաև 66 տոննա անհրաժեշտ նյութեր։

«ՌԴ խաղաղապահ զորակազմի բուժսպասարկման և տեղի բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել Արևելյան ռազմական շրջանի բժշկական հատուկ նշանակության ջոկատի ուժերն ու միջոցները»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ ջոկատի կազմում բժիշկեր են և բուժանձնակազմ, որոնք մշտապես պատրաստ կլինեն բուժօգնություն ցուցաբերելու։ Բուժաշխատողները տեղափոխվում են ռազմատրանսպրոտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռներով։

ՌԴ ԱԻՆ-ը ևս ուժերի և միջոցների լրացուցիչ խմբավորում է ուղարկել Արցախ։ Նրանք բոլորը կորոնավիրուսի թեստ են հանձնելմ ստուգվել է նրանց սթրեսակայունությունը։ Արցախ է ուղարկվել նաև անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ, մասնագետների բնակության համար միջոցներ, գրում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են նաև, որ առաջիկա օրերին կհամալրվի Լեռնային Ղարաբաղում գործող անձնակազմը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---