Վայոց ձորում էլեկտրաշչակներ են փորձարկվելու

Վայոց ձորում էլեկտրաշչակներ են փորձարկվելու

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի մարզում էլեկտրաշչակներ են փորձարկվելու, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Բնակիչներին խնդրում են չանհանգստանալ։

Փորձարկման աշխատանքներ կիրականացվեն Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Արփի, Արենի, Չիվա, Ագարակաձոր, Աղավնաձոր, Հորս, Շատին, Գետափ, Վերնաշեն, Մալիշկա, Խաչիկ, Ազատեկ, Զառիթափ, Մարտիրոս, Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Գնդեվազ բնակավայրերում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---