25 փետրվարի 2009 - 19:30 AMT
Հայ երգիչներին արգելվում է պետական միջոցառումներին ելույթի համար ձայնագրվածք գործածել
ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին ամրացված դահլիճներում կենդանի երգեցողությամբ համերգների - միջոցառումների որակը բարձրացնելու - ի նպաստ սպառողների իրավունքների պաշտպանության` Հայաստանի Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հրաման է ստորագրել, ըստ որի պետական համերգների - միջոցառումների անցկացման նպատակով դահլիճների վարձակալության (օգտագործման) պայմանագրերում պարտադիր կարգով սահմանվում են միայն կենդանի երգեցողության ապահովման վարձակալի (օգտագործողի) պարտավորություն` բացառելով որ-է ձայնագրվածքի գործածումը; այլ համերգներ - միջոցառումներ կազմակերպելու նպատակով դահլիճների վարձակալության (օգտագործման) պայմանագրերում պարտադիր կարգով սահմանվում են վարձակալի (օգտագործողի) պարտավորությունը` կենդանի երգեցողության կատարման կամ ձայնագրվածքների օգտագործման վերաբերյալ տեղադրել տեսանելի - ընթեռնելի տեղեկույթ համերգի կամ միջոցառման մասին հայտարարություններում, գովազդային հոլովակներում, ազդագրերում, բուկլետներում ու տպագիր այլ նյութերում:-ապ-