Մոսկվայի մարզում ահաբեկչություն է կանխվել25 նոյեմբերի 2020 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) կանխել է Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության խմբավորման գործունեությունը, որի անդամները ահաբեկչական գործողություններ էին ծրագրել Մոսկվայի մարզում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման միջտարածաշրջանային օղակի գործունեությունը, որի անդամները մտադրվել էին դիվերսիոն և ահաբեկչություն կատարել Մոսկվայի շրջանում»,-նշել են ԱԴԾ-ից: Հարուցված քրգործի շրջանակում Վլադիմիրի մարզում հայտնաբերվել և բերման է ենթարկվել խմբավորման անդամը, որը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի է: Նշվում է, որ նրա գտնվելու վայրում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, այլ իրեր ու փաստաթղթեր: Ավելի վաղ ՌԴ-ում ահաբեկչությունների կանխման մի քանի դեպքի մասին ևս հայտարարվել էր: Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Թուրքիան տարածաշրջան էր բերել վարձկան-ահաբեկիչների: Հայկական կողմը մի քանի անգամ զգուշացրել է տարածաշրջանային կայունությանը սպառնացող այդ վտանգի մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն Ալիև․ Բաքվին ու Երևանին միջնորդներ պետք չեն՝ սկսվել է սահմանազատումը, անգամ սահմանագծում է արվում «Մեր երկրներին հաջողվել է հասնել դրան առանց որևէ միջնորդի»,–ասել է նա Ժիրայր Սեֆիլյանն ազատ է արձակվել Ապրիլի 30–ին բերման է ենթարկվել ԱԺԲ 64 անդամ ու աջակից |