ԱՄՆ Նյու Ջերսիի Ռիջֆիլդ քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Նյու Ջերսիի Ռիջֆիլդ քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռիջֆիլդի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը, տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումը (ANCA)։

Բանաձևով նաև դատապարտվում է Ադրբեջանի հարձակումն Արցախի Հանրապետության բնակչության դեմ։ Նաև կոչ է արվում ԱՄՆ Կոնգրեսին և նախագահին ևս ճանաչել Արցախի անկախությունը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---