Պեսկով․ ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը չի ընդլայնվում՝ Հումանիտար կենտրոնի աշխատանքը պետք է տարանջատել25 նոյեմբերի 2020 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Կրեմլում սխալ են որակել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընդլայնման տպավորությունը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ կարևոր է տարնաջատել զինվարական խաղաղապահների և ԼՂ-ում ստեղծված հումանիտար կենտրոնի աշխատանքը։ «Դա սխալ տպավորություն է»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում ընդլայնվում է, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մի կողմից հարկավոր չէ ամբողջությամբ տարանջատել, բայց նաև պետք չէ շփոթել մեր զինվորական խաղաղապահներին, որոնք կանգնած են հակամարտող կողմերի շփման գծում, ԼՂ-ում գործող հումանիտար կենտրոնի հետ։ Համատեղ հումանիտար կենտրոնը թափ է հավաքում։ Խնդիրներն այնտեղ մեծաթիվ են, որոնք խորացել են պատերազմի հետևանքով, և ահա հումանիտար կենտրոնը հենց դրանով էլ զբաղված է, և ամեն ինչ այդ շրջանակում է կատարվում»,-ասել է նա։ Անդրադառնալով Պուտինի հեռախոսազրույցներին ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալևի հետ՝ Պեսկովն ասել է, որ քննարկվել է պայմանավորվածությունների ընթացքը, ինչպես նաև աշխատանքը մշտադիտարկման համատեղ կենտրոնի շրջանակում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքից ռազմական բժիշկներ են մեկնել Արցախ տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպակատով։ՌԴ խաղաղապահ զորակազմի բուժսպասարկման և տեղի բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել Արևելյան ռազմական շրջանի բժշկական հատուկ նշանակության ջոկատի ուժերն ու միջոցները։ ՌԴ ԱԻՆ-ը ևս ուժերի և միջոցների լրացուցիչ խմբավորում է ուղարկել Արցախ։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը Նշվում է, որ դա արվում է հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած |