Մարուքյան. Հայ գերիների հարցով դիմել եմ ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտե25 նոյեմբերի 2020 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտե Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում։ Մարուքյանը հայտնել է, որ ինքը որպես ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, դիմել է և ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նախագահին, և նրա երկու տեղակալին։ «Դա միակ մարմինն է, որ ունի անարգել մուտքի իրավունք Ադրբեջանում գտնվող փակ տարածքներ, այսինքն` բանտեր, պահման այլ վայրեր, որտեղ պահվում են մեր զինծառայող ռազմագերիներն ու գերեվարված քաղաքացիական անձինք»,- ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ հայ գերիներն Ադրբեջանում վատ վերաբերմունքի են արժանանում, ինչի մասին վկայում են քաղաքացիների` իրեն ուղարկած տեսանյութերը։ Մարուքյան խոսքով՝ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նախագահից պահանջել է հրատապ, չնախատեսված, ոչ պլանային այց կատարել Ադրբեջան և բարձրացնել այնտեղ պահվող անձանց հարցը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է գաղտնի պահել գերեվարված հայ զինծառայողների ու քաղաքացիների թիվը, իսկ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն միակ մարմինն է, որը կարող է այդ ամենը բացահայտել։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |