Մարուքյան. Հայ գերիների հարցով դիմել եմ ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտե

Մարուքյան. Հայ գերիների հարցով դիմել եմ ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտե

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտե Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում։

Մարուքյանը հայտնել է, որ ինքը որպես ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, դիմել է և ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նախագահին, և նրա երկու տեղակալին։

«Դա միակ մարմինն է, որ ունի անարգել մուտքի իրավունք Ադրբեջանում գտնվող փակ տարածքներ, այսինքն` բանտեր, պահման այլ վայրեր, որտեղ պահվում են մեր զինծառայող ռազմագերիներն ու գերեվարված քաղաքացիական անձինք»,- ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ հայ գերիներն Ադրբեջանում վատ վերաբերմունքի են արժանանում, ինչի մասին վկայում են քաղաքացիների` իրեն ուղարկած տեսանյութերը։

Մարուքյան խոսքով՝ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նախագահից պահանջել է հրատապ, չնախատեսված, ոչ պլանային այց կատարել Ադրբեջան և բարձրացնել այնտեղ պահվող անձանց հարցը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է գաղտնի պահել գերեվարված հայ զինծառայողների ու քաղաքացիների թիվը, իսկ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն միակ մարմինն է, որը կարող է այդ ամենը բացահայտել։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---