ՀՀ նախագահ. Վարչապետ դառնալու հավակնության մասին խոսք լինել չի կարող25 նոյեմբերի 2020 - 18:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Հանրային հեռուստատեսության «Լուրերին» հարազրույցում անդադառնալով վարչապետ դառնալու հնարավոր հավակնություններին, ասել է, որ հավակնության մասին նույնիսկ խոսք լինել չի կարող։ Սարգսյանը հավելել է, որ պատրաստ է ժողովրդի կողմից ընտրված ցանկացած կառավարության և վարչապետի հետ աշխատել։ Նրա կարծիքով՝ երկիրն ու հայ ազգը խորը ճգնաժամի մեջ են։ «Ճգնաժամը չի որոշվում փողոցում մարդկանց քանակով, իսկ ՀՀ-ում իրոք խորը ճգնաժամ է։ Եվ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ հայ ժողովրդի շրջանում։ Ճգնաժամ է նաև միջազգային հարաբերություններում՝ երկրի և ազգի կերպարը շատ դրական չէ ներկայումս: Եթե 1994-ին աշխարհը շատ բարյացկամ էր մեր խնդիրների և ղարաբաղյան պայքարի հանդեպ, ապա այսօր պատկերն այլ է՝ մեր հակառակորդները տարիներով նպատակաուղղված աշխատել են այդ ուղղությամբ»,- ասել է նա: Սարգսյանը հավելել է, որ ՀՀ նախագահն է, և նույնիսկ հայկական խորհրդարանական երկրում, որտեղ նախագահի գործառույթները չափազանց սահմանափակ են, նա ունի հստակ պարտականություններ և աջակցելու հնարավորություն։ Ըստ նրա՝ նախագահական ինստիտուտը պետք է օգտագործվի, որ առճակատումը փողոցից տեղափոխվի սեղանի շուրջ։ Սարգսյանը նշել է, որ շատ ավելին կարող է անել, սակայն բավականին դժվար է աշխատել սահմանափակումների պատճառով։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։Նոյեմբերի 10-ից ՀՀ-ում վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքներ և այլ ակցիաներ են իրականացվում։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |