Հունաստանի ԱԳՆ ղեկավարն օժանդակում է Թուրքիային ԵՄ մտնելու հարցում

PanARMENIAN.Net - Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսը հաստատել է ԵՄ մտնելու շուրջ բանակցային գործընթացում իր աջակցությունը Թուրքիային: «Մենք գտնում ենք, որ ԵՄ-ում Թուրքիայի անդամությունը շատ կարեւոր է: Հունաստանը երկար տարիներ շարունակ լիովին օժանդակում է Անկարայի մուտքը ԵՄ»,- հայտնել է ԵԱՀԿ-ում նախագահող Հունաստանի ԱԳՆ ղեկավարը: Նա նաեւ նշել է, որ բոլոր թեկնածուները պետք է համապատասխանեն որոշակի չափանիշներին եւ Թուրքիան բացառություն չէ: Բակոյանիսը նաեւ ընդգծել է, որ Հունաստանի համար այդ չափանիշներից են բարիդրացիական հարաբերությունները եւ միջազգային իրավունքի հանդեպ հարգանքը, հաղորդում է Anatolia news agency-ն:



Հունաստանի ԱԳՆ ղեկավարի այս հայտարարությունը հնչել է Վաշինգտոնի Բրուկինգս ինստիտուտում նրա «Հավաքական անվտանգությունը 21-րդ դարում» դասախոսության ժամանակ:-ապ-
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---