Քաղաքացին մտադիր էր ինքնահրկիզվել Կառավարության շենքի մոտ

Քաղաքացին մտադիր էր ինքնահրկիզվել Կառավարության շենքի մոտ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին Կառավարության շենքի առջև ոստիկանները կանխել են տղամարդու ինքնահրկիզման դեպք։ Այս մասին գրում է «Առավոտը»՝ նշելով, որ տղամարդն ուշադրության էր արժանացել շենքի պատի տակ ձեռքը ծոցագրպանում կանգնած վիճակով:

Նշվում է, որ պատճառը, ըստ տեղում շրջանառվող լուրերի, այն էր, որ նրան ցանկանում են վտարել իր բնակարանից։

Բացի այդ, ըստ աղբյուրի՝ ոստիկանները կառավարության շենքի մոտից հեռացրել են նաև հացադուլ անող ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանից և Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանից հարցեր պարզելու փորձ անող երկու երիտասարդի։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---