Հայտարարություն. Բերձորցիներին չի հրամայվել մինչև նոյեմբերի 30-ը լքել քաղաքը, հետագա կարգավիճակի ուղղությամբ բանակցում են25 նոյեմբերի 2020 - 23:13 AMT PanARMENIAN.Net - Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ոչ մի բնակչի չի «հրամայվել» մինչև նոյեմբերի 30-ը լքել Բերձորը։ Ըստ շրջանառվող լուրերի, դեկտեմբերի 1-ից, իբրև, Բերձորի կառավարումը պետք է անցնի ադրբեջանական կողմի ղեկավարության տակ, իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել այդտեղ։ «Սա դեռ վարկած է, որի հերքման կամ հաստատման մասին առայժմ ոչինչ ասել չենք կարող, ըստ այդմ՝ ոչ ոքի չէինք կարող «հրամայել» որ լքեն քաղաքը։ Բերձոր քաղաքի հետագա կարգավիճակը պարզելու ուղղությամբ տարվում են քննարկումներ, բանակցություններ, որոնց արդյունքի մասին, հույս ենք հայտնում, որ ԱՀ կառավարությունը ժամանակին կհայտարարի և հնարավորինս ոչ ոք չի տուժի»։ Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր ահազանգում են, թե Բերձորի բնակիչներին երեք օր ժամանակ է տրվել, որպեսզի լքեն քաղաքը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |