Արցախի ԱԳՆ․ Հույս ունենք՝ Սենատի որոշումը կներշնչի նույն բնույթի և նույն հզորության բանաձևերի ընդունմանը

Արցախի ԱԳՆ․ Հույս ունենք՝ Սենատի որոշումը կներշնչի նույն բնույթի և նույն հզորության բանաձևերի ընդունմանը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը բխում է արդարության և ժողովուրդների հավասարության սկզբունքներից և կարևոր ներդրում կունենա Հյս. Կովկասում ավելի ամուր անվտանգության, կայունության և կանխատեսելիության ապահովման գործում, հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևին, որով այդ երկրի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Արցախը։

Նա նշել է, թե կարևորում են Ֆրանսիայի Սենատի համարձակ դիրքորոշումը՝ կոչ անելու կառավարությանը «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների առարկա»։

«Հուսով ենք, որ Սենատի որոշումը կներշնչի նույն բնույթի և նույն հզորության բանաձևերի ընդունմանը, նախ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում։ Համոզված ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը նաև համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին»,-գրել է Մայիլյանը։

Նրա խոսքով՝ կարևոր է, որ ընդունված բանաձևով Սենատը դատապարտում է Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ, և կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմական էր որակել Ֆրանսիայի Սենատի բանաձևն ու նշել, որ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ։

Սենատի ընդունած նախագծով Ֆրանսիայի կառավարությանն առաջարկվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Քվեարկությանը մասնակցել է Սենատի 306 անդամ, դեմ է եղել նրանցից միայն մեկը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---