Բաքուն արձագանքել է Ֆրանսիայի Սենատի բանաձևին` կասկածի տակ դնելով Փարիզի օբյեկտիվությունը

Բաքուն արձագանքել է Ֆրանսիայի Սենատի բանաձևին` կասկածի տակ դնելով Փարիզի օբյեկտիվությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը լուրջ չի համարում։

«Առաջին հերթին կցանկանայինք ընդգծել, որ Ադրբեջանի համար այս բանաձևը ոչ այլ ինչ է, քան սովորական թղթի կտոր, որն ընդունվել է նեղ քաղաքական ամբիցիաների, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի կոպիտ խախտնամբ։ Այն լուրջ հարցեր է առաջացնում Ֆրանսիայի օբյեկտիվ գործունեության և մտադրությունների մասով` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ», - «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով` Բաքուն ամոթալի է գնահատում դրա ընդունումը Ֆրանսիայի քաղաքականության համար, և այֆ երկրի կառավարությունը պետք է պաշտոնական տեսակետ հայտնի` նման սադրիչ քայլերի անթույլատրելիության և «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» սատարման մասին։

Սենատի ընդունած նախագծով Ֆրանսիայի կառավարությանն առաջարկվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Քվեարկությանը մասնակցել է Սենատի 306 անդամ, դեմ է եղել նրանցից միայն մեկը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---