Բրիտանական Jethro Tull ռոք-խումբը համերգով հանդես կգա Երեւանում

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Երեւանում կկայանա Jethro Tull հանրահայտ բրիտանական ռոք-խմբի համերգը: Այդ մասին հայտնի է դարձել խմբի պաշտոնական կայքից: Համաշխարհային շրջագայության շրջանակներում խումբը ելույթ կունենա Արամ Խաչատրյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:



Jethro Tull-ը ստեղծվել է Լոնդոնում վաթսունականների վերջին: Խմբի առաջատար Իեն Անդերսոնը դարձավ առաջին ռոք-երաժիշտը, որն իր ստեղծագործություններում պարբերաբար շվի էր օգտագործում: Խումբը սկսել է բլյուզ-ռոքի կատարումից, բայց շուտով նրանց երաժշտության մեջ հայտնվեցին ֆոլկի, ջազի եւ դասական երաժշտության ազդեցությունները:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---