Թորոսյան․ Covid-ի համաճարակի վիճակում բարելավում կա, ձմռանն ենք պատրաստվում

Թորոսյան․ Covid-ի համաճարակի վիճակում բարելավում կա, ձմռանն ենք պատրաստվում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ի դրության Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հարաբերական կայուն է, մի փոքր բարելավում կա նախորդ 3-4 շաբաթների համեմատ, առողջապահության նախարարությունը մտածում է ձմեռային սեզոնին պատրաստվելու մասին, հայտարարել է նախարար Արսեն Թորոսյանը։

«Հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունն ավելի տանելի է, նոյեմբերի 25-ից չկան ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ, որոնք ծանր վիճակում են ու տեղավորել չենք կարողանում։ Հույս ունենք, որ նման իրավիճակը մոտակա շաբաթներին կպահպանվի»,-ասել է նախարարը։

Թորոսյանը հիշեցրել է, որ ՀՀ-ն պատվաստանյութերի հարցով միջազգային մի հավաքական պլատֆոմի արդեն կանխավճար է թողել՝ վերջնականորեն հաստատված պատվաստանյութի ձեռքբերման համար։ Նախարարը նշել է, որ պատվիրվել է 300,000 բնակչի համար, այն ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում կմատակարարվի 2021-ի գարնանը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 130,870-ի։ Փաստացի բուժվում է 25,228 մարդ, առողջացել է 103,055 հոգի։ Վիրուսից մահացել է 2068 մարդ։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 519 է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---