ՄԻՊ-ը հայտարարել է իր դեմ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից համակարգված ֆեյքային գրոհի մասին

ՄԻՊ-ը հայտարարել է իր դեմ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից համակարգված ֆեյքային գրոհի մասին

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հիմնավոր ենթադրությամբ՝ ՄԻՊ նկատմամբ վերջին օրերին սոցիալական ցանցերում կեղծ օգտահաշիվներից հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից:

«Ավելին, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունների արդյունքների՝ այդ պաշտոնյաներից ոմանք անձամբ են վարում կեղծ էջեր ու այդ էջերից անձամբ են տարածում ատելություն, սպառնալիք ու վիրավորանք: Ստացվում է՝ ըստ էության գործ ունենք ատելության որջեր կազմակերպելու և վարելու հետ», - գրում է ՄԻՊ մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանը:

Նա ՄԻՊ անունից այդ պաշտոնյաներին խիստ զգուշացրել է անհապաղ դադարեցնել այս ծայրաստիճան վտանգավոր, որևէ տեսակի իրավական կարգավիճակից չբխող քայլերը, այդ թվում՝ հարձակումները Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---