ԱԺ մոտ բողոքի ակցիա է

ԱԺ մոտ բողոքի ակցիա է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ծառայողական մուտքի մոտ բողոքի ակցիա է իրականացվում: Ակցիայի մասնակիցները դիմավորել են իշխանության ներկայացուցիչներին «Դավաճան իշխանություն», «Հողատու իշխանություն» գրությամբ պաստառներով։

Ցուցարարները նաև պահանջում են չեղարկել ռազմական դրությունը, տեղեկացնում է Aysor.am-ը:

Պահանջում ենք, որ նրանք օր առաջ անցնցում հեռանան», - ասել է ակցիայի մասնակիցը:

ԱԺ-ի մոտ ակցիայի մեկ այլ մասնակից ասել է, որ պատգամավորներն առաջին քայլը, որ պետք է անեն, ԱԺ նիստին ներկայանալն ու ռազմական դրությունը չեղարկելն է: «Դա պետք է անեն, որ մենք հնարավորություն ունենանք սահմանադրական ճանապարհով տուն ճանապարհելու Նիկոլ Փաշինյանին, ու հանրությունը հնարավորինս շուտ ընտրի երկրի հաջորդ լեգիտիմ իշխանությանը», - ասել է նա։

Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ռազմական դրությունը վերացնելու մասին հարցն է, որը քննարկվում է ԼՀԿ նախաձեռնությամբ։ Նոյեմբերի 25-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծն արժանացել ր բացասական եզրակացության:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---