Կոմիտասի պողոտայում $10 մլն-ով հանգստի գոտի կկառուցվի26 նոյեմբերի 2020 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել ներդրումային մի ծրագրի, որով նախատեսվում է նոր զբոսայգի կառուցել Կոմիտասի պողոտայում։ 10 մլն դոլարի նեդրումային առաջարկը գործադիրի նիստում ներկայացրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ «Հայկ 88» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հողամասեր են տրամադրվել։ «Հայկ 88» ՍՊԸ-ն Կոմիտասի պողոտայի 49/9 հասցեում 2774 քմ մակերեսով շինության սեփականատեր է և դրա զբաղեցրած 2016 քմ մակերեսով հողամասի վարձակալ: Ընկերությունը 10 մլն դոլար ներդրումով նախատեսում է հանգստի գոտի կառուցել Կոմիտասի պողոտայի 49/9 ու 49/10 հասցեներում, որը վերնանցումով կկապվի Կոմիտասի պողոտայի «Արաբկիր» մանկական այգու հետ։ Նախատեսվում է շատրվաններ և ջրավազաններ կառուցել, ամֆիթատրոն, ապահովել կաթիլային ոռոգում։ Նշվել է, որ ներկա դրությամբ այդ տարածքն անբարեկարգ վիճակում է։ Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |