Ադրբեջանցիներն ավերել են հայերի գերեզմանները26 նոյեմբերի 2020 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Համացանցում տեսանյութեր են տարածվում՝ ինչպես են ադրբեջանցիները Արցախի` Ադրբեջանին անցած տարածքներում կոտրում հայերի գերեզմանների հուշաքարերը և տապանաքարերը։ Իրենց տները լքող որոշ արցախցիներ իրենց ունեցվածքի հետ արտաշիրիմում և տարհանում էին նաև իրենց հարազատների մասունքները՝ թշնամուն չթողնելու համար։ Համացանցում տեսանյութեր և լուսանկարներ են տարածվում նաև ադրբեջանցիներին անցած արցախյան տարածքներում գտնվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացումից, նրանք պղծում են հայկական եկեղեցիներ, կոթողներ, հուշարձաններ, այդ թվում` Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը ադրբեջանական կողմին փոխանցեց Աղդամը, Քարվաճառը, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը պետք է դուրս գա նաև Լաչինից։ Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Եվրահանձնաժողովը հայտարարել են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին Գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի Փաշինյանը՝ Սխինասին․ Կարևոր պահ է՝ սկսվում են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները Սխինասը շեշտել է Եվրոպական միության շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ Fastex-ն Օլիմպիադայի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290,000 FTN-ով Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե և 1 բրոնզե Թեհրանը կրկին հայտարարել է՝ Իրանը դեմ է իր միջազգային սահմանների ցանկացած փոփոխության Ավելի վաղ Արաքչին էր ընդգծել, որ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է |