35 տոննայից ավելի մարդասիրական օգնություն՝ «Ազնավուր» հիմնադրամից![]() 26 նոյեմբերի 2020 - 15:37 AMT PanARMENIAN.Net - «Ազնավուր» հիմնադրամի և գործընկերների միջոցով Ֆրանսիայում և Շվեյցարիայում հավաքվել է 35 տոննայից ավելի մարդասիրական օգնություն՝ Հայաստան ուղարկելու համար: Հիմնադրամից հայտնում են, որ այս օգնության մի մասը կուղարկվի նոյեմբերի 27-ին՝ Ֆրանսիայի կառավարության վարձակալած ինքնաթիռով՝ որպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարած մարդասիրական աջակցության մաս: «Ազնավուր» հիմնադրամը շարունակում է կյանքի կոչել արտիստի մարդասիրական առաքելությունն ու տեսլականը. մենք նույնպես այս դժվարին ժամանակներում կանգնած ենք հայ ժողովրդի կողքին»,- նշել է հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը։ Հայաստանում օգնության բաշխման գործընթացը կկանոնակարգի «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը։ Հիմնադրամն այս ընթացքում սննդով և հիգիենայի պարագաներով է ապահովել Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված հարյուրավոր ընտանիքների, ինչպես նաև փոխանցում կատարել Հայաստան համահայկական հիմնադրամին։ ![]() ![]() Կողմերը նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցեր ԱԳ նախարարը նամակում անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտման դեպքերին
Փաշինյանն ընդգծել է ստորագրած եռակողմ հայտարարույթյան կարևորությունը Ըստ նախարարի՝ Արցախը ներդրումների է սպասում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |