Տոնոյան․ Ծառուկյանի համար մանդատից զրկվելը որևէ բան չի նշանակելու26 նոյեմբերի 2020 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Մանդատից զրկելը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի համար որևէ բան չի նշանակելու, հայտարարել է ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ մեկնաբանելով կոռուպցիոն հանձնաժողովի առաջարկը։ «Մենք ընդամենը գործ ունենք վախկոտ, քինախնդիր, նախանձ, փոքրոգի անձանց՝ հաշվեհարդար տեսնելու նկրտումների հետ, որոնք իրենց կյանքի նպատակ են դարձրել Գագիկ Ծառուկյանի հետ անձնական վրեժխնդրություն լուծելը»,- ասել է Տոնոյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն: Նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի խորհուրդը 10 կողմ, 4 դեմ ձայնով հաստատել էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշումը։ Դրա հիմքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման» եզրակացությունն է։ Ավելի վաղ, հունիսի 16-ին խորհրդարանը Ծառուկյանին զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից՝ հարկերից խուսափելու ու ընտրակաշառք բաժանելու մեջ կասկածվելու պատճառով։ Ծառուկյանը սեպտեմբերի 25-ին կալանավորվել էր, ազատ արձակվել հոկտեմբերի վերջին։ Եվս մեկ անգամ նա ձերբակալվել էր նոյեմբերի 11-ին՝ սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեղադրանքով, նոյեմբերի 13-ին ազատ արձակվել։ Ուշագրավ «Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ»,–ասել է նա Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա | Պեսկով․ Կտրականապես համաձայն չենք Փաշինյանի հետ՝ ՀՀ համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա Նա շեշտել է, որ Հայաստանը ՌԴ–ի մերձավոր գործընկերն է և շփումները նրա հետ կշարունակվեն Տասմագամբետով. ՀՀ-ն ՀԱՊԿ-ի իրավահավասար գործընկերն է` պատրաստ ենք երկխոսության Նա հավելել է, որ կազմակերպությունը պատրաստ է Երևանի հետ երկխոսության Փաշինյան. Թուրքիայում ընկալումների ոչ մեծ, բայց որոշակի փոփոխություն է նկատվում Նա նշել է, որ Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները շատ խորը և պոզիտիվ են ՔԿ․ Իշխանությունը զավթելու փորձ է եղել՝ մասնակիցները պատրաստվել են ՌԴ-ում, 3 ձերբակալված կա 4–ի հանդեպ հետախուզում է հայտարարվել |