Իրարամերժ տեղեկություններ` Սոթքի հանքի մատույցներում ադրբեջանցիների մասին26 նոյեմբերի 2020 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Սոթք հանքի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ անհասկանալի, մի կողմից պատկան մարմինները հերքում են հանքի տարածք մտնելու տեղեկությունները, մյուս կողմից համացանցում հայտնվում են հայտարարություններ, որ ադրբեջանցիները մոտեցել են հանքին, անգամ մտել դրա տարածք։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը և վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքում են Սոթքի ոսկու հանքավայր ադրբեջացիների ներխուժելու և հայերին տարածքն ազատելու վերջնաժամկետ տալու մասին լուրերը։ Ավելի վաղ միջադեպի մասին բարձրաձայնել էին Ազգային ժողովի պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Հարություն Բադալյանը, Շաքե Իսայանը և ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր։ Համացանցում նաև տեսանյութ է տարածվել՝ «ադրբեջանցի զինծառայողները Վարդենիսի Սոթքի ոսկու հանքի մատույցներում» նկարագրությամբ։ Տեսանյութում երևում են զենքով հայ և ադրբեջանցի զինծառայողներ և քաղաքացիական անձինք, որոնք ըստ ամենայնի կարող են լինել հանքի աշխատակիցներ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ադրբեջանցիները 80 հոգով են։
Մեկ այլ տեսանյութում, որը հրապարակել է ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը, երևում է ադրբեջանցիների մեքենաների շարասյունը, որն, ըստ նրա, քանդել քխէ Քարվաճառի դարպասներն ու շարժվում է դեպի Սոթք։
Razm.info-ն գեոլոկացրել է Իսայանի տեղադրած տեսանյութը և պարզել, որ տեսանյութն իրոք նկարահանվել է Սոթքի հանքի տարածքից, տեսանյությում երևացող ճանապարհը Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի հատվածն է։ Կայքը գրում է, որ տեսանյութում երևացող հատվածը դարպասներից ճանապարհով շուրջ 3 կմ հեռու է, իսկ տեսանյութում երևացող շարասյունը շարժվում է հենց դարպասների ուղղությամբ: PanARMENIAN.Net ին չհաջողվեց մեկնաբանություն ստանալ հանքը շահագործող GeoProMining ընկերությունից և Գեղարքունիքի մարզպետարանից, ԱԱԾ-ից խոստացել են պարզել իրավիճակը։ Իսկ Սոթքի համայնքապետը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը։ ««Այո, ճիշտ է, ինֆորմացիան ճիշտ է, բայց այնպես չէ, որ դիվերսիա է անցել կամ հարձակում է, ուղղակի եկել են, որ իրենց տարածքները․․․։ Հիմա այնտեղ խոսակցություններ են գնում, ես այդ պահին այդտեղ չէի, բայց ես էլ զանգել և տեղեկացել եմ, որ այնտեղ հիմա այդ քննարկումներն են գնում։ Թե ինչո՞ւ են իրենք կարողացել գալ այդտեղ, ես դա չեմ կարող ասել»։ Համայնքապետին հարցրինք՝ ովքե՞ր են, քաղաքացիական անձինք էլ կան, թե՞ միայն ադրբեջանցի զինվորականներն են, պատասխանեց՝ «զինված ուժերն են», իսկ մեր կողմից ո՞վ է բանակցում, ո՞վ կա այնտեղ՝ հարցրինք համայնքապետին․ «Մեր կորպուսն է հիմա այնտեղ, բանակցություններ են գնում։ Ես ավել բան չեմ կարող ասել»,- ասաց համայնքապետը»,- գրում է թերթը։ Իսկ «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հերքել է ոսկու հանք մուտք գործելու լուրերն ու նշել, որ խնդիրը (Քարվաճառում-խմբ․) «դարպասի տեղադրման վայրի հետ է կապված»։ Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |