Միջադեպ ԱԺ-ում` Իմքայալականների ու ԲՀԿ-ականների միջև (Տեսանյութ)

Միջադեպ ԱԺ-ում` Իմքայալականների ու ԲՀԿ-ականների միջև (Տեսանյութ)

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում միջադեպ է եղել «Բարգավաճ Հայաստան» ու «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների միջև։ Միջադեպը սկսվել էր Իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանի ելույթի ընթացքում, նրան նախ ընդմիջել էր ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը, ապա Պետրոսյանին միայն ամբիոնի մոտ խոսելու կոչ էր արել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Դրանից հետո տեղից սկսել է խոսել ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, մի քանի պատգամավոր ոտքի են կանգնել, լարված մթնոլորտը հանգստացնելու համար ԱԺ փոխխոսնակ Սիմոնյանը անվտանգության աշխատողներին է ներս հրավիրել։

Սիմոնյանը, դիմելով Զոհրաբյանին, խնդրել է հրահրելու փոխարեն հանդարտության կոչ անել։

Անվտանգության աշխատողների ներս գալուց հետո ԱԺ պատգամավորները զբաղեցրել են իրենց տեղերը։

Նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման համաձայնությունից հետո ՀՀ-ում ընդդիմությունը վարչապետ Փաշինյանի ու Կառավարության հրաժարականն է պահանջում։

 Ուշագրավ
Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին
Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, նշել է ԱԳՆ-ն
Այս մասին ասել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը
«Մեզ, մեր երկրին դա (վավերացումը) պետք է»,–ասել է նա
---