Սոթքի հանքավայրի մի մասն Ադրբեջանին կանցնի![]() 26 նոյեմբերի 2020 - 20:45 AMT PanARMENIAN.Net - Քարվաճառում դարպասները տեղադրվել էին ժամանակավոր. սահմանազատման աշխատանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրով։ Այս մասին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Հանքավայրն ամենախոշոր ոսկու հանքն է ՀՀ-ում՝ ավելի քան 130 տոննա ոսկու ու 170 տոննա արծաթի պաշարներով։ Այն պատկանում է ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությանը։ «Այսօր, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ՝ հատուկ միջոցների (GPS) կիրառմամբ։ Սահմանազատման աշխատանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը մտնում էր Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի մեջ։ Ճշգրիտ և լիարժեք սահմանազատումը չափազանց կարևոր է՝ սահմանի այս կամ այն հատվածի պատկանելության հետ կապված վեճերը, կամ հնարավոր հետագա սադրանքները բացառելու նպատակով։ Հավելենք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը, հենց սահմանազատման արդյունքում ճշգրտված սահմաններով են տեղակայելու իրենց մարտական հենակետերն ու իրականացնելու մարտական հերթապահություն»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։ ![]() ![]() Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին 2024–ի հուլիսից չորս խումբ կընդգրկվի Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ Նա հայտարարել է, որ նման միտում սպասում էին ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |