ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է ադրբեջանական «Ղարաբաղի» խոսնակին հայերի հասցեին ռասիստական գրառման համար27 նոյեմբերի 2020 - 10:26 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի խոսնակ Նուրլան Իբրահիմովին, իսկ ակումբին տուգանել 100,000 եվրոյով։ 2020 թվականի հոկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք էր հղել ՈւԵՖԱ՝ պահանջելով խստագույնս պատժել ինչպես ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի մամուլի քարտուղարին, այնպես էլ ակումբին։ ՈւԵՖԱ Վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմինը որոշում է կայացրել ցմահ արգելել վերոնշյալ աշխատակցին զբաղվել ֆուտբոլի հետ կապված որևէ գործունեությամբ` սկսած կասեցման օրվանից (2020 թ. նոյեմբերի 3-ից), պահանջել ՖԻՖԱ-ից ընդլայնել վերը նշված ցմահ արգելքն ամբողջ աշխարհում։ Բացի այդ, ինչպես փոխանցում է ՀՖՖ-ն, վերջին ամսում բազմաթիվ բողոքներ էին ներկայացվել ՈւԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի տարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ: Ակումբի հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովն արդարացրել էր հայերի ցեղասպանությունը՝ նշելով, որ իրենք պետք է սպանեն բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին, ծերերին: «Մենք պետք է սպանենք նրանց առանց տարբերակման, առանց ափսոսանքի և կարեկցանքի»,- գրել էր նա և ավելի ուշ հեռացրել գրառումը։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |