25 փետրվարի 2009 - 20:49 AMT
Ռուսաստանն ու Իրանը քննարկում են Բուշերի ԱԷԿ շահագործման ՀԾ ստեղծման հարցը
Ռուսաստանն ու Իրանը քննարկում են Բուշերի ԱԷԿ շահագործման ՀԾ ստեղծման հարցը: Այդ մասին հաղորդել է «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն: Կիրիենկոն եւ Իրանի փոխնախագահ Գոլյամ Ագազադեն ակտիվ գոտի են մտել եւ դիտել, թե ինչպես են վառելիքային կուտակումների իմիտատորները բեռնավորվում շարժիչի մեջ: Իրանն ու Ռուսաստանը ծրագրում են ստորագրել առնվազն 10 տարի միջուկային վառելիք մատակարարելու երկարաժամկետ պայմանագիր, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Բուշեր» ատոմակայանը կառուցվում է արդեն 30 տարի, ռուս մասնագետներն այդ նախագծին միացել են միայն 1995թ., իսկ մինչ այդ արեւմտյան ընկերություններն էին վարում շինարարությունը, եւ սարքավորումների մի մասը, որն արդեն ավելի քան 20 տարի պահվում է հրապարակում, ինտեգրվեց նախագծի մեջ: