25 փետրվարի 2009 - 21:22 AMT
Հայաստանի Պոլիտեխնիկ Համալսարանում ուսուցանելու են հինգ նոր մասնագիտություններ
Հայաստանի Պետական Ճարտարագիտական (Պոլիտեխնիկ) Համալսարանում 2009թ.-ից զանազան ֆակուլտետներում ուսուցանելու են հինգ նոր մասնագիտություններ: Մասնավորապես «Քիմիական տեխնոլոգիաներ» ֆակուլտետում ներմուծվելու է «Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում (քիմիական արդյունաբերության ոլորտում)» մասնագիտացված բաժինը; «Ավտոշինարարություն» ֆակուլտետում` «Տեխնոլոգիական մեքենաներ եւ սարքավորումներ»; «Կիբերնետիկա եւ Սինոպսիս-Հայաստան ՓԲԸ» բաժնում` «Կիսահաղորդիչների ֆիզիկա եւ միկրոէլեկտրոնիկա»; «Քոմփյութերային համակարգեր եւ ինֆորմատիկա» բաժնում` «Համակարգչային գեղարվեստական նախագծում» («Web design»); «Հասարակագիտություններ եւ լեզուներ» բաժնում` «Բնօգտագործման տնտեսագիտություն»:

Նոր մասնագիտությունների ներմուծման նպատակը ինժեներական ոլորտում աշխատանքի տեղավորման շուկայի պահանջներին համապատասխանելն է: Դրա համար Էներգետիկայի ամբիոնի վարիչ Համբարձում Հովսեփյանի գլխավորությամբ ստեղծվեց հանձնաժողով: «Պոլիտեխնիկ համալսարանաը միշտ էլ եղել է երկրի առաջատար բուհեից մեկը: Մենք միշտ շատ դիմորդներ ենք ունեցել: Ես վստահ եմ, որ նոր մասնագետները նույնպես անհրաժեշտ են, ինչպես եւ անհրաժեշտ են նրանք, ում ուսուցանել ենք նաեւ նախկինում»,- ասել է Համբարձում Հովսեփյանը:-ապ-