Հարավային Կովկասի երկաթուղու տնօրեն. Չկան փակուղային ճանապարհներ, կան տարանցում չունեցող ուղիներ

PanARMENIAN.Net - Լոգիստիկ կենտրոնի ստեղծումն ու համակցումը տրանսպորտի այլ տեսակների հետ ԵՄ-ին Հարավկովկասյան երկաթուղու ինտեգրման հիմնական ուղղություններն են: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասի երկաթուղու` ՀԿԵՈՒ գլխավոր տնօրեն Շեւկեթ Շայդուլինը: Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է ՀԿԵՈՒ-ի ինտեգրումը Եվրասիայի տարածաշրջանին, հաշվի առնելով հայկական ուղիների փակուղային դիրքը, նա նշել է. «Չկան փակուղային ճանապարհներ, կան տարանցում չունեցող ուղիներ»: Ըստ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրենի, լոգիստիկ կենտրոնի ստեղծումը թույլ կտա զարգացնել ՀԿԵՈՒ-ի տարանցումը Թեհրանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Ռուսաստանի ուղղությամբ: «Համակցելով այն տրանսպորտի մյուս տեսակների հետ, մենք կարող ենք տարանցում ապահովել ՀԿԵՈՒ-ի համար»,-ասել է նա` հավելելով, որ գոյություն ունի ԵՄ-ի կողմից ստորագրված Տարանցման մասին կոնվենցիան: «Թուրքիայի հետ սահմանամերձ կցումների բացումն ու նպաստավոր քաղաքականությունը հնարավորություն կտա գրագետ կերպով վերափոխել այս տարանցումը»,-ասել է նա:



Վերջում Շ.Շայդուլինը պարզաբանել է, որ ինչ վիճակում էլ լինի երկաթուղին, այն պետք է ապահովի իր կենսունակությունը`ապրանքների ու մարդկանց տեղափոխումը:



«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունն է: ՀԿԵՈՒ-ն ստանձնել է ՀԵՈՒ շարժակազմի տնօրինությունը 2008 թվականի հունիսի 1-ից` «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով կառավարման հանձնելու մասին 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրի համաձայն, եւս 20 տարով ժամկետի երկարացման իրավունքով կողմերի փոխադարձ համաձայնությամբ»:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---