ԱԻՊԾ. Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները

ԱԻՊԾ. Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները

PanARMENIAN.Net - Պատերազմական գործողություններից հետո ավերված բնակարաններն ու հանրային ու կենսական նշանակության ենթակառուցվածքները վերականգնման փուլում են: Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները:

Մինչ շինարարության մեկնարկը ԱԻ պետական ծառայության, ՌԴ ԱԻՆ և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները կատարել են վնասների չափագրում:

Նշվում է, որ Ռուսաստանը երկու անգամ մարդասիրական աջակցության շրջանակում շինանյութ է ուղարկել Ստեփանակերտ՝ պատերազմի պատճառով ստեղծված հումանիտար աղետը հաղթահարելու նպատակով:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ՝ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց նաև Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը Ադրբեջանին փոխանցեց Աղդամը և Քարվաճառի, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը կփոխանցի նաև Լաչինը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---