Իրանն Իսրայելին մեղադրում է իր առաջատար միջուկային ֆիզիկոսի սպանության համար և սպառնում վրեժով28 նոյեմբերի 2020 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իսրայելին մեղադրել է միջուկային ֆիզիկոս, երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեին սպանելու համար։ Նրա խոսքով՝ գիտնականի սպանությունը չի դանդաղեցնելու երկրի միջուկային արդյունաբերության աշխատանքները: Ռոհանին հայտարարել է, որ Իրանը պատասխանելու է իր գիտնականի սպանությանը։ Վրեժ լուծելու մասին խոսել է նաև Իրանի զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին։ The New York Times-ը գրում է, որ ամերիկացի մի պաշտոնյա և հետախուզության երկու աշխատակից հաստատել են, որ սպանությանը հետևում Իսրայելն է կանգնած։ Պարբերականը նշում է՝ հայտնի չէ՝ որտեղից այդ տեղեկությունները նրանց, սակայն ամերիկյան և իսրայելական հետախուզությունները սերտ կապի մեջ են Իրանին վերաբերող հարցերով։ Նոյեմբերի 27-ին Իրանում սպանվել էր երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն։ Իրանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ գիտնականի սպանությունը ահաբեկչական ակտ է, իսկ Իսրայելն անմիջական կապ ունի դրա հետ։ Դեռ 2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հիշատակել էր գիտականին՝ իր լսարանին կոչ անելով հիշել նրա անունը՝ որպես Իրանի ՊՆ գիտահետազոտական բաժնի ղեկավարի։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |