25 փետրվարի 2009 - 18:04 AMT
Սեֆիլյան. Շուտով Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Օրվա հիմնական ներքաղաքական իրադարձությունները:

Հայաստանի խորհրդարանում այսօր կայացել են Քրեական օրենսգրքում ուղղումների կատարման հարցի քննարկումները, որոնց հեղինակները Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցութոյւններից եւ ՀՅԴ-ից ընտրված պատգամավորներն են: Հեղինակներից մեկի` ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի խոսքերով, Քրեական օրենսգրքում փոփոխություններն անհրաժեշտ են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությանը փաստաթղթի համապատասխանեցման տեսանկյունից:

Մինչդեռ, «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները քննադատել են նախատեսվող ուղղումները:


***
«Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» հասարական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների հաղորդած տեղեկությունը, հայտարարել է, որ գարնան վերջին կամ ամռան սկզբին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նրա խոսքերով, «ընտրությունների անցկացումից հսկայական օգուտ կքաղեն աշխարհաքաղաքական բեւեռները»: Դրա հետ մեկտեղ, նա Հայաստանի ընդդիմությանը կոչ է արել չմասնակցելու ընտրություններին` նշելով, որ դրանք նպատակ են հետապնդում ջլատելու ընդդիմության շուրջ համախմբված ուժերը:


***
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լ-ոն Տեր-Պետրոսյանի եւ Հայ ազգային կոնգրեսի գլխավոր համակարգող Լ-ոն Զուրաբյանի հանդիպումը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ Հյաստանում Եվրամիությունում նախագահող Չեխիան ներկայացնող Լեհաստանի դեսպան Թոմաս Կնոտհեն, Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը եւ Եվրամիության երեւանյան գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Անդրեյ Դիդենկոն: Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական ճգնաժամին դիմակայելու հնարավոր ուղիները: Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է Հայաստանի իշխանությունների հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին` բոլոր քաղբանտարկյալներին ազատելու եւ 2008 թվականի մարտի իրադարձությունների առնչությամբ ընդդիմության գործիչների հետապնդումը դադարեցնելու պայմանով:


***
«Ակցիզային հարկի մասին» օրենքում ուղղումներ կատարելու մասին օրինագիծը, որը երեկ քննարկվել եւ արժանացել է Ազգային ժողովի հավանությանը, այսօր քննարկումների թեմա է դարձել Հայաստանի Հանրապետական կառավարող կուսակցության պատգամավոր Վարդան Այվազյանի - «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի ճեպազրույցի ժամանակ:
Օրենքն ընդունվել է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին, սակայն նոր օրինագծի համաձայն, հարկի տոկոսադրույքը փոքրացվել է: Օրինագծի առաջին տարբերակը հավասար պայմաններ էր առաջարկում ինչպես ներմուծողների, այնպես էլ արտահանողների համար: Օրինագծի հեղինակները վստահ են, որ այդպիսով կարել է օգնել հայրենական արտադրողին:



***
Այսօր Հայաստանի խորհրդարանի պատգամավորների ճեպազրույցի հիմնական թեման «Ակցիզային հարկի մասին» օրենքում ուղղումներ կատարելու մասին օրինագիծն էր, որը նախօրեին քննարկվել եւ արժանացել էր ՀՀ ԱԺ հավանությանը: Ինչպես հայտարարել է Հայաստանի Հանրապետական կառավարող կուսակցությունից ընտրված պատգամավոր Վարդան Այվազյանը, օրինագծի ընդունման նպատակը հայ արտադրողի համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է:
Դրա հետ մեկտեղ, «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից ընտրված պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ այդ միջոցը լավագույն օգնությունը չէ արտադրողին, քանի որ նրան կարելի է օգնել նաեւ այլ եղանակներով` սկսած դրամ-դոլար փոխարժեքից:
Օրինագծի համաձայն, նախատեսվում է ալկոհոլային խմիչքների ներմուծման ակցիզային հարկի մեծացում, մինչդեռ, հայրենական արտադրանքի վրա դա չի տարածվում: Օրենքն ընդունվել էր 2008 թվականի դեկտեմբերի 26-ին, սակայն, ըստ նոր օրինագծի, հարկի սահմանված տոկոսադրույքը փոքրացվել էր: Օրինագծի առաջին տարբերակը հավասար պայմաններ էր առաջարկում ինչպես ներմուծողների, այնպես էլ արտահանողների համար: