Փաշինյանի ֆեյսբուքյան էջի Like-երը 35,000-ով նվազել են

Փաշինյանի ֆեյսբուքյան էջի Like-երը 35,000-ով նվազել են

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինայնի ֆեյսբուքյան էջի հավանումների թիվը մի քանի օրում մոտ 35,500-ով նվազել է՝ մոտ 757,000-ից հասնելով 721,418-ի (նոյեմբերի 30-ի՝ ժ. 13:30-ի դրությամբ)։

Փաշինյանի էջի հավանումները պակասել են սոցցանցերում օգտատարերերի կողմից իրակնացվող ֆլեշմոբի պատճառով, որով կոչ է արվում չհետևել վարչապետի էջին, պահանջել վերջինիս հրաժարականը։

Փաշինյանին էջին շարունակում է հետևել 1 մլն-ից ավելի մարդ։

Վարչապետը Facebook-ի հայկական տիրույթում ՀՀ-ում ամենաակտիվ քաղգործիչներից մեկն է։ Փաշինյանը դեռ 2018-ի հեղափոխությունից առաջ ուղիղ եթերներով ու գրառումներով կիսվում էր իր ու քաղաքական թիմի գործունեությամբ։ Հեղափոխության ընթացքում ևս սոցցանցի էջն ակտիվորեն օգտագործվում էր՝ դառնալով մոբիլիզացիոն գործիք՝ ցույցերի ու հավաքների կազմակերպման համար։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---