Սարատովի «Ժողովրդական գեղեցկուհի» է դարձել Տաթեւիկ Խաչատրյանը

PanARMENIAN.Net - Սարատովի Ժողովրդական մշակույթի քաղաքային կենտրոնում տեղի է ունեցել «Դե, տղաներ, գնահատեք» մրցույթը, որի կազմակերպիչը «Մենք Ռուսաստանն ենք» ՌԴ ժողովրդների երիտասարդական վեհաժողովի Սարատովի տարածաշրջանային բաժանմունքն է:



Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, մրցույթի հաղթող է դարձել հայուհի Տաթեւիկ Խաչատրյանը, որը վերջնականապես նվաճեց միայն տղամարդկանցից կազմված ժյուրիի սիրտը ազգային պարի կատարմամբ եւ ազգային ճաշատեսակների պատրաստմամբ:



Մրցույթին մասնակցել են ուկրաինական, հայկական, վրացական, քրդական, դաղստանյան, ադրբեջանական, թաթարական համայնքները եւ «Կովկաս» ազգային մշակութային կենտրոնը ներկայացնող աղջիկներ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---