Պահեստազորայինի մեքենայում ՊՆ համար նախատեսված սննդամթերք և պարագաներ են գտել

Պահեստազորայինի մեքենայում ՊՆ համար նախատեսված սննդամթերք և պարագաներ են գտել

PanARMENIAN.Net - Պահեստազորային զինծառայողի ավտոմեքենայում հայտնաբերվել են ՊՆ կարիքների համար նախատեսված սննդամթերք և պարագաներ։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս նոյեմբերի 30-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի «Շորի Ձոր» կոչվող անցակետում, Գորիսի ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից կանգնեցվել է պահեստազորային զինծառայող Ռ.Վ-ի վարած «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան:

Դրա վարորդի հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, վերջինն իր մեքենայի բեռնախցիկից ՌՈ աշխատակիցներին է ներկայացրել ՊՆ կարիքների համար նախատեսված մեծ քանակությամբ սննդամթերք և պարագաներ:

Ռ.Վ-ն նշված մեքենայով տեղափոխվել է Գորիսի ՌՈ բաժանմունք:

Փաստի առթիվ Սիսիանի ՌՈ բաժնի Գորիսի ՌՈ բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

 Ուշագրավ
Նա բուժումը կշարունակի տանը՝ նրան ցուցված է անկողնային ռեժիմ
Վարդևանյանը նշել է, որ քրգործն ինչպես հարուցվել է, այնպես էլ դադարեցվելու է քրհետապնդումը։
Նոր երթուղիները գործարկվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով
Անհրաժեշտ է ներկայացնել միայն 72 ժամվա վաղեմության ՊՇՌ թեստի սերտիֆիկատ՝ Covid-19-ի բացասական արդյունքով