26 փետրվարի 2009 - 14:29 AMT
ԱՄՆ Սենատը մտադիր է հետաքննել Ջորջ Բուշի գործունեությունը
ԱՄՆ-ի Սենատը կքննարկի ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշի գործունեությունն հետաքննող հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը: Հանձնաժողով ստեղծելու հարցը Սենատը կորոշի հատուկ լսումների արդյունքում, որոնց ժամկետը դեռեւս հայտնի չէ: Այդ հանձնաժողովը կհետաքննի Բուշի վարչակազմի գործողություններն ազգային անվտանգության ոլորտում: Խոսքը հարցաքննության կոշտ մեթոդների կիրառման եւ իշխանությունների այլ գործողությունների մասին է, որոնք քննադատության են ենթարկվել իրավապաշտպանների կողմից:

Սենատի իրավաբանական կոմիտեի ղեկավար Պատրիկ Լիհին հայտարարել է, որ անկախ փորձագետները պետք է որոշեն` արդյոք Բուշի վարչակազմը սխալներ է գործել: Ըստ Լիհիի, դա հարկավոր է առաջիկայում սխալները չկրկնելու համար, հաղորդում է AFP-ն: