Բալասանյանը՝ Արցախի նախագահին․ Պահանջում եմ ձևավորել ազգային համաձայնության նոր կառավարություն

Բալասանյանը՝ Արցախի նախագահին․ Պահանջում եմ ձևավորել ազգային համաձայնության նոր կառավարություն

PanARMENIAN.Net - Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նախագահ Արայիկ Հարությունյանից պահանջում է ձևավորել ազգային համաձայնության նոր կառավարություն, «որտեղ ընդգրկված կլինեն մասնագիտական և բարոյական բարձր արժանիքներ ունեցող անձիք՝ Արցախից, Հայաստանից և Սփյուռքից»:

Արցախի Ազգային ժողովից Բալասանյանը պահանջել և հորդորել է ԱԺ նախագահի, նրա տեղակալի, մշտական գործող ԱԺ հանձնաժողովների կազմերի փոփոխություն։

Ըստ Բալասանյանի՝ անհրաժեշտ է ձևավորել համահայկական նոր օրակարգ՝ Սփյուռքի և Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ աշխատանքի նոր ձևաչափեր և նոր բովանդակություն։

Նա հայտարարել է նաև, որ Արցախում անհրաժեշտ է վերանայել իշխանության բոլոր օղակները, դրանք պետք է ունենան «կարողություն և բարոյական իրավունք՝ աշխատել առանց պարտվողի հոգեբանության», պետք է զինված ուժերի նոր որակական վերակառուցում սկսել։

«Այսպես շարունակելը հանցագործություն է: Մենք պետք է հստակ գիտակցենք, որ հին Արցախը չկա, Ղարաբաղյան խնդրի հին բովանդակությունը չկա, հին պատկերացումների և հաշվարկների ճնշող մեծամասնությունը այլևս չկա։ Այս փուլից պետք է սկսել հայկական մեծ վերափոխման ժամանակաշրջանը, որի մեջ ներառվում է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը, Սփյուռքը, մեր հարևանները, մեր դաշնակիցները, մեր հակառակորդները, մեր շահերն ու ռեսուրսները»,-ասել է նա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---