ԱԱԾ-ն նոյեմբերի 10-ի զանգվածային անկարգությունների նպատակը համարում է սահմանադրական կարգի տապալումը 2 դեկտեմբերի 2020 - 11:34 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ-ն հայտարարել է, որ նոյեմբերի 10-ի լույս գիշերվա կառավարության և Ազգային ժողովի շենքերում զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գերակշիռ մասը չի ծառայել բանակում, ինչպես նաև չի մասնակցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմին։ Նշվում է, որ քննությամբ պարզվել է` նրանց մեջ մեծ թվով եղել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներ, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամներ, «Կամք» նախաձեռնության, «Այլընտրանք» հասարակական կազմակերպության անդամներ, «Հանրապետական» կուսակցության աջակիցներ, նույն կուսակցության նախկին պատգամավորների օգնականներ: Ըստ ԱԱԾ-ի՝ զանգվածային անկարգություններին մասնակից լինելու իրական շարժառիթը ոչ թե Արցախյան պատերազմի ելքն էր, այլ այն օգտագործելու եղանակով սահմանադրական կարգը բռնի տապալմանն ու իշխանությունը զավթելուն նպաստելը, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակություններ կատարելը: Քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ հինգ տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից ներկայում 18 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մնացած անձանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ: Պարզվել է նաև մոտ 250-ից ավելի անձի ինքնություն, ինչպես նաև ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալները, որոնց հայտնաբերման ուղղությամբ իրականացվում են որոնողական, փնտրողական աշխատանքներ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |