ՌԴ ՊՆ բուժջոկատն առաջին պացիենտներին է ընդունել ԼՂ-ից

ՌԴ ՊՆ բուժջոկատն առաջին պացիենտներին է ընդունել ԼՂ-ից

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում տեղակայված ՌԴ ՊՆ Հատուկ նշանակության բժշկական ջոկատը սկսել է առաջին հիվանդներին ընդունել Լեռնային Ղարաբաղի բնակիչների թվից։

Տեղաբնակ մոտ 70 բնակիչ է դիմել բուժօգնության համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։

Նշվում է, որ բնակիչները դիմել են հիմնականում սրտանոթային և էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման բողոքներով։ Բացի այդ, դիմել են նաև ատամնաբույժի օգնությանը։

Բուժջոկատի կազմում 100-ից ավելի ռազմաբժիշկ կա, այդ թվում՝ վիրաբույժներ, թերապևտներ, համաճարակաբաններ։ Ջոկատն ունի նաև լաբորատոր-դիագնոստիկ բաժանմունք, որը կարող է օրական մինչև 80 ռենտգեն, ֆլյուորոգրաֆիկ և ուլտրաձայնային հետազտություն իրականացնել։ Կա նաև ավտովիրահատարան, որտեղ կարելի է օրական մինչև 40 անձի վիրահատական օգնություն ցուցաբերել, ինչպես նաև վիրահատական-վերակենդանացման ախտորոշիչ մոդուլ՝ ինտենսիվ թերապիայի պալատով։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---