Վիտալի Բալասանյանը՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար![]() 2 դեկտեմբերի 2020 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար: Նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին ստորագրել է հրամանագիրը։ Նշանակման առթիվ նախագահ Հարությունյանն ընդունել է Վիտալի Բալասանյանին: Քննարկվել են ստեղծված իրավիճակի հաղթահարման և Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանը վերաբերող հարցեր: Վիտալի Բալասանյանն ավելի վաղ զբաղեցնում էր այդ նույն պաշտոնը՝ 2016-ից մինչև 2019 թվականի հունիս։ Նա ազատվել էր պաշտոնից Արցախի այն ժամանակվա նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով։ ![]() ![]() Կողմերը նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցեր ԱԳ նախարարը նամակում անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտման դեպքերին
Փաշինյանն ընդգծել է ստորագրած եռակողմ հայտարարույթյան կարևորությունը Ըստ նախարարի՝ Արցախը ներդրումների է սպասում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |