Հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ կստեղծվեն․ Նախագիծն ԱԺ-ում է 2 դեկտեմբերի 2020 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Դատական և Քրեական օրենսգրքերում Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում նախատեսված փոփոխություններով՝ Կառավարությունը մտադիր է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, որոնք կքննեն կոռուպցիոն գործարքները, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման հայցերը։ Ըստ նախատեսվող փոփոխությունների` hակակոռուպցիոն դատարանը կքննի պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված գործերը։ Հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որից առնվազն 20-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության, իսկ 5-ը՝ պետական շահերի պաշտպանության գործերով մասնագիտացմամբ դատավորներ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն էլ կունենա առնվազն 10 դատավոր։ Նախատեսվում է, որ դատավորների ընտրությունը կկազմակերպի Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ)։ Հակակոռուպցիոն դատարանների երկու տարվա՝ 2021-2023 թվականների գործունեության համար պետբյուջեից նախատեսվում է ծախսել 3.22 մլրդ դրամ։ ՀՀ-ում հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մտադրության մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ի ամռանը։ 2020-ի օգոստոսին արդեն ներկայացվել էր համապատասխան նախագիծը։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |