Արցախում պատերազմին մասնակցած ժամկետայիններին սկսել են արձակուրդ տալ

Արցախում պատերազմին մասնակցած ժամկետայիններին սկսել են արձակուրդ տալ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ից մեկնարկել է Արցախում պատերազմական գործողություններին մասնակցած պարտադիր ժամկետային զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը, ինչպես ավելի վաղ խոստացել էր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Դեկտեմբերի 1-ին Հայաստան է ժամանել զինծառայողների առաջին մեծ խումբը։

Ավելի վաղ Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ցույցեր էին կազմակերպում՝ պահանջելով արձակուրդ տրամադրել պատերազմին մասնակցած ժամկետայիններին, ինչպես նաև բարելավել նրանց կենցաղային պայմաններն ու բուժսպասարկումը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---