Bentley-ն ներկայացրել է Flying Spur V8 նոր ավտոմեքենան

Bentley-ն ներկայացրել է Flying Spur V8 նոր ավտոմեքենան

PanARMENIAN.Net - Bentley Motors-ը ներկայացնում է շքեղ Bentley Flying Spur-ը լեգենդար Bentley V8 շարժիչով, որն այլընտրանք է W12 ուժային ագրեգատին։

Մակնիշի հետազոտման արդյունքները վկայում են, որ եթե նախկինում ավտոսիրողները գերադասում էին օգտվել վարորդի ծառայություններից, ապա այսօր նախընտրում են ինքնուրույն վարել ավտոմեքենան, երբեմն նաև՝ ուղևորներ ունենում։

Bentley Flying Spur V8-ն այժմ առավելապես հարմարեցված է վարորդի համար շնորհիվ իր բարելավված դինամիկ բնութագրերի և շարժիչի առավել արտահայտիչ ձայնի։ Միաժամանակ մշակողներն ավելացրել են ընթացքի պաշարը և նվազեցրել CO2 արտանետումները։

Ավտոմեքենան ունի բենզինի 4 լիտրանոց V8 շարժիչ կրկնակի տուրբոմղիչով, զարգացնում է մինչև 550 ձիաուժ հզորություն։

Bentley Flying Spur V8 քաշը 100 կգ-ով պակաս է W12 շարժիչով տարբերակից և տպավորիչ դինամիկա և մանևրություն ունի, ինչն այն առանձնահատուկ է դարձնում։ Ավտոմեքենայում կիրառվել են շարժիչի և շասսիի համար առկա նորագույն լուծումները՝ ադապտիվ պնեվմատիկ կախոցով, պտտող մոմենտի վերաբաշխման գործառույթ անիվների թեթևակի արգելակման միջոցով, դինամիկայի կառավարման Drive Dynamics Control համակարգով և էլեկտրակարգավորվող ղեկային կառավարումով՝ այդ ամենը ներառված է ստանդրատ կոմպլեկտի մեջ։ Կա թեքությունների ակտիվ ճնշման 48 վոլտանոց տեխնոլոգիայի (Bentley Dynamic Ride) օպցիա և բոլոր անիվների կառավարման էլեկտրոնային համակարգ, որոնք երաշխավորում են ավտոմեքենայի դինամիկ բնութագրերի բարձրագույն մակարդակը։

Flying Spur V8-ի համար առաջարկվում է նաև ավտոմոբիլային ոլորտում առաջին Bentley շրջվող դիսփլեյը, համալրված Apple CarPlay ինտերֆեյսով, արբանյակային քարտեզների ֆոտոռեալիստական պատկերներով և վտանգների մասին տեղեկատվության ծառայության միջոցով ճանապարհային պայմանների փոփոխության մասին զգուշացումների առաջատար ֆունկցիայով։

Flying Spur-ի նոր տարբերակն ունի բենզինի 4 լիտրանոց V8 շարժիչ կրկնակի տուրբոմղիչով, որի հզորությունը հասնում է 550 ձ/ու, առավելագույն 770 Նմ պտտող մոմենտ՝ ծնկաձև լիսեռի մոտ 2000 պտ/ր հաճախականությամբ, որը պահպանվում է մինչև 4500 պտ/ր։

Twin-scroll տուրբոմղիչների առանցքային առանձնահատկությունը երկու առանձին զուգահեռ կանալներն են տուրբինի կորպուսում։

Բարձր ծանրաբեռնվածության դեպքում արդյունավետության բարձրացման նպատակով և մաշվածության նվազեցման համար գլանների պարկուճները պատված են հատուկ մետաղական ձուլվածքով, ինչն արվում է մթնոլորտային պլազմային փչվածքի միջոցով։ Արդյունքում պատվածքն ամուր է ստացվում, սակայն շատ բարակ՝ ընդամենը 150 մկմ։

V8 շարժիչի էմոցիոնալ և անկրկնելի ձայնի գաղտնիքը գլանների միջև 90 աստիճան անկյունն է, ծնկաձև լիսեռը և իդեալական բալանսավորված 8 գլանները։ Ուժային ագրեգատի ազդեցիկ հզորության շնորհիվ մեքենան բացում է մինչև 100 կմ/ժ արագություն 4․1 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը հասնում է 318 կմ/ժ։

Վառելիքի տնտեսման արդյունավետության բարձրացման համար շարժիչի փոքր ծանրաբեռնվածության պարագայում, երբ պտտող մոմենտը չի գերազանցում 235Նմ-ն, իսկ ծնկաձև լիսեռի պտտման արագությունը՝ 3000 պտ/ր, նախատեսված է ութ գլանից չորսի անջատման հնարավորություն։ Վարորդը և ուղևորները չեն նկատում շարժիչի անցումը չորս գլանի։ Դրա համար պահանջվում է 20 միլիվայրկյան կամ 10 անգամ պակաս, քան աչքի թարթոցը։ Չորս գլանի անջատումը հանգեցնում է վառելիքի ծախսի մինչև 16% նվազման, ինչն ավելացնում է ընթացքի պաշարը և նվազեցնում ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։

Կոնսոլում տեղադրված է կառավարման նոր հանովի վահանակը 5 դյույմանոց սենսորային դիսփլեյով, միակցված երկու բաժակակալ, լրացուցիչ բաժին իրերի համար և օպցիոնալ հատված բջջային սարքերի անլար լիցքավորման համար։ Հետևի նստատեղերի արմնկակալը զարդարված է փայլուն մետաղյա ներդիրով և հագեցած երկու USB մուտքով և 12 Վ լարման էլեկտրասնուցման վարդակով։

Արջևի նստատեղերի թիկնակների հետին մակերեսին գտնվող էլեկտրալար սեղանիկները բացվում են կոճակի մեկ հպումով։ Շպոնով երեսպատված սեղանիկն իջնում է և հավասարվում էլեկտրալարի միջոցով։ Դրա հետևում բացվում է կաշեպատ մակերեսը գրիչի կամ ստիլուսի համար նախատեսված գոգավորությամբ։ Կոճակը սեղմած պահելու դեպքում սեղանիկը վերադառնում է ելման դիրք։

Bentley Motors-ը շքեղ դասի ավտոմեքենաների աշխարհի ամենապահանջված բրենդն է։ Ընկերության գործարանն ու կենտրոնակայանը գտնվում են Անգլիայի Քրյու քաղաքում։ Այստեղ է կենտրոնացած ընկերության հիմնական գործունեությունը՝ ներառյալ դիզայներական լուծումների ստեղծումը, գիտական հետազոտություններն ու մշակումները, ինչպես նաև ավտոմեքենաների երեք մոդելային շարքի՝ Continental, Flying Spur և Bentayga, նախագծումն ու արտադրությունը։

Շքեղ դասի ավտոմեքենաների բրիտանական բրենդերը, որոնցից մեկը Bentley-ն է, եզակի են նրանով, որ համադրում են ձեռքի հմուտ աշխատանքը, որի ավանդույթները փոխանցվում են սերնդեսերունդ, ինժեներական փորձի և առաջատար տեխնոլոգիաների հետ։ Ընկերությունը պահպանել է պերճանքի իրերի բրիտանացի արտադրողների լավագույն ավանդույթները։ Քրյուում գտնվող Bentley-ի գործարանում մոտ 4000 մարդ է աշխատում։

Մեքենան հասանելի է նաև հայկական շուկայի համար. այն կարելի է պատվիրել ՀՀ-ում Bentley-ի պաշտոնական ներկայացուցիչ «Բենթլի Երևանից»։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---