26 փետրվարի 2009 - 15:31 AMT
«Գանձասար» ֆուտբոլային ակումբը, առանց որեւէ հաղթանակի, դուրս է եկել «Թուրքմենստանի նախագահի գավաթի» կիսաեզրափակիչ
«Գանձասար» հայկական ֆուտբոլային ակումբը դուրս է եկել «Թուրքմենստանի նախագահի գավաթի» միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ` ոչ ոքի խաղալով Թուրքմենստանի չեմպիոն «Աշխաբադ» ֆուտբոլային ակումբի հետ: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով:

«Գանձասարի» հաջողությանը նպաստել է երրորդ փուլի «Պարվոզ»(Տաջիկստան)-Բահրեյնի երիտասարդական հավաքական խաղի արդյունքը, որը նույնպես ավարտվել էր ոչ ոքի` 2-2 հաշվով: Նշենք, որ «Գանձասարն» իր հակառակորդների հետ ոչ ոքի է խաղացել բոլոր երեք խաղերում եւ զբաղեցրել է երկրորդ տեղը խմբում:

Փետրվարի 27-ին մայրաքաղաքի «Օլիմպիական» մարզադաշտում կիսաեզրափակիչ խաղեր կանցկացվեն. «Գանձասարը» կհանդիպի լատվիական «Սկոնտո» թիմին, որն առաջին տեղն է զբաղեցրել А խմբում, իսկ «Աշխաբադ» ֆուտբոլային ակումբն ուժերը կչափի Թուրքմենաթուրքական միջազգային համալսարանի թիմի հետ, որը երկրորդ տեղն է զբաղեցրել А խմբում: