Պեսկով․ Ղարաբաղում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու հարց չի բանակցվում՝ դա յուրաքանչյուր երկրի ներքին գործն է

Պեսկով․ Ղարաբաղում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու հարց չի բանակցվում՝ դա  յուրաքանչյուր երկրի ներքին գործն է

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ողջունում է ռուսաց լեզվի կիրառումն այլ երկրներում, սակայն լեզվին պետական կարգավիճակ տալու որոշումը այդ երկրների ներքին գործն է։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագaհի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում ռուսաց լեզվին պետականի կարգավիճակ տալու մասին լուրերը։

«Ռուսաց լեզուն և Ղարաբաղում է օգտագործվում, և Հայաստանում, ռուսերեն խոսում են նաև Ադրբեջանում և շատ այլ երկրներում, այդ թվում ԽՍՀՄ նախկին երկրներում։ Ռուսերեն են խոսում, քանի որ դա հարմար է շփման համար, այն նախկինի պես ուսուցանվում է։ Բնականաբար, մենք դա ողջունում ենք և պատրաստ ենք հետագայում ևս նպաստել ռուսաց լեզվի տարածմանն ու տիրապետման կատարելագործմանը»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Պեսկովի, Ղարաբաղում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելու հարցը «բանակցությունների առարկա և շփումների թեմա չի հանդիսանում։ Դա դե ֆակտո իրավիճակ է, երբ ռուսերեն են խոսում և Ադրբեջանում, և Հայաստանում։ Դա յուրաքանչյուր երկրի ներքին գործն է՝ և Ադրբեջանի, և Հայաստանի»,-ասել է նա։

Ավելի վաղ WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը հայտնել էր, որ Արցախի ԱԺ-ում օրենքի նախագիծ է մշակում, ըստ որի՝ հայերենից հետո ռուսերենը կլինի երկրորդ պետական լեզու։ ԱՀ Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանն իր հերթին հայտարարել է, որ Արցախում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու քննարկումներ այս պահին տեղի չեն ունենում։

Photo. TASS
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---