Հայաստանը համաձայն է գերիների փոխանակմանը «բոլորը` բոլորի դիմաց» սկզբունքով 2 դեկտեմբերի 2020 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը` բոլորի դիմաց» սկզբունքը, հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը։ Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի՝ Գերիների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովից հայտնել էին, որ գերիների փոխանակման հարցում Ադրբեջանը հանդես է եկել «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով։ Ավելի ուշ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, թե Ռուսաստանը չի տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մանակիցների կողմից ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման միտումնավոր ձգձգում։ Կառավարությունից հայտնում են, որ փոխվարչապետն ու ՌԴ դեսպանը քննարկել են գերիների փոխանակման գործընթացին, անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին ու զոհվածների դիերի հայտնաբերմանը վերաբերող հարցեր։ Ավինյանը նշել է, որ այդ խնդիրները Հայաստանի կառավարության օրակարգում առաջնային ու հրատապ են, ամեն ինչ արվում է գործընթացը հնարավորինս արագացնելու համար: Բացի այդ, առաջարկվում է ստեղծել մեխանիզմ, որի համաձայն, եթե ապագայում կողմերից որևէ մեկի մոտ նոր գերիներ հայտնվեն, ապա նրանք անմիջապես ու առանց որևէ նախապայմանների պետք է հետ վերադարձվեն: Դեսպան Կոպիրկինը նշել է, որ գերիների, անհետ կորածների ու զոհվածների դիերի հայտնաբերման հարցերը գտնվում են Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |