Հայ-ռուսական համալսարանում ԱԹՍ-ների նախագծման և կիրառման մագիստրոսական մասնագիտացում կներդրվի

Հայ-ռուսական համալսարանում ԱԹՍ-ների նախագծման և կիրառման մագիստրոսական մասնագիտացում կներդրվի

PanARMENIAN.Net - Հայ-ռուսական համալսարանը Improvis կազմակերպության հետ համատեղ մշակել է մագիստրոսական ծրագիր՝ «Անօդաչու թռչող սարքերի նախագծում, մշակում և կիրառում» մասնագիտությամբ:

Նշվում է, որ ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ ԱԹՍ-ների նախագծման, մշակման, արտադրության և կիրառման պրոցեսի բոլոր փուլերում ներառելու համար։

Մագիստրոսական ծրագիրն ունի երկու մասնագիտացում: Առաջին մասնագիտացումը նախատեսված է ԱԹՍ ինտելեկտուալ ծրագրային ապահովման նախագծման և մշակման համար։ Երկրորդ մասնագիտացումը նախատեսված է ԱԹՍ և դրա համակարգերի նախագծման, մշակման և կառուցման համար։

Մանրամասների համար պետք է դիմել info@improvis.ai էլեկտրոնային հասցեով, +374 93 602210 հեռախոսահամարով կամ Կամարակ փողոց 69/1 հասցեով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---