Շունը, վիրավոր զինվորի մեքենայի հետևից վազելով, հասել է Երևան

Շունը, վիրավոր զինվորի մեքենայի հետևից վազելով, հասել է Երևան

PanARMENIAN.Net - Շունը, վիրավոր զինվորին տեղափոխող մեքենայի հետևից վազելով, հասել է Երևան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Շունը մինչ օրս հիվանդանոցի մուտքի մոտ է։

«Իսկական Հավատարիմը։ Նա վիրավոր զինվորի շտապ օգնության մեքենայի հետևից եկել, հասել է մինչև Երևան․․․ և մինչ օրս հիվանդանոցի մուտքից այն կողմ չի գնում»,-ասվում է գրառման մեջ։ ․

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---