Շուշեցիները հավաքվել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ․ Ուզում են հասկանալ՝ ինչ է լինելու

Շուշեցիները հավաքվել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ․ Ուզում են հասկանալ՝ ինչ է լինելու

PanARMENIAN.Net - Շուշեցիները հավաքվել են Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ։ Ուզում են հասկանալ՝ ինչ է լինելու իրենց հետագա վիճակը, ինչ շանսեր ունեն:

Շուշեցի Ստելլա Միրզոյանն ասել է՝ կացարանի խնդրի լուծման դեպքում Արցախ կվերդառնա: Բայց, միևնույն ժամանակ, նկատել, որ անտուն մնացածները շատ են, հարցը միանգամից լուծել չի լինի: Բացի այդ՝ իրենցից վատ վիճակում գտնվողներ էլ կան, ովքեր դեռ նկուղներում են ապրում, գրում է Aysor.am-ը։

Նրա ընտանիքը Շուշիից դուրս է եկել հոկտեմբերի 28-ին, երբ վիճակն արդեն օրհասական էր, ու մնալու հույս այլևս չկար: Այնտեղ երկու տուն ու փոքրիկ բիզնես են թողել: Ստելլան էլ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում է աշխատել՝ որպես մոմավաճառ: Հայաստանում իրենց ընդունել են անծանոթ մարդիկ, մի տան ու մի ընտանիքի պես են ապրում:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---