Բաբայան․ ԼՂ-ում ՌԴ ռազմաբազայի ստեղծումը կնպաստեր անվտանգությանն ու կայունությանը

Բաբայան․ ԼՂ-ում ՌԴ ռազմաբազայի ստեղծումը կնպաստեր անվտանգությանն ու կայունությանը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում ՌԴ ռազմակայանի ստեղծումը կնպաստեր անվտանգությանն ու կայունությանը երկարաժամկետ հեռանկարում։ Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում։

«Որպես այս երկրի փորձագետ, քաղաքացի և քաղաքական գործիչ ես կարծում եմ, որ շատ լավ կլիներ այստեղ ունենալ ՌԴ ռազմակայան։ Ինքներդ դատեք։ Ռուսաստանը շատ հզոր աշխարհաքաղաքական պոտենցիալ ունի։ Բայց եթե Թո՞ւրքիան սկսի Ադրբեջանին դրդել ագրեսիայի։ Իսկ եթե գրոհայիննե՞րը դուրս գան Թուրքիայի ենթակայությունից և որոշեն ինչ-ինչ քայլերի դիմել։ Այդ դեպքում նրանք կարող են միտումնավոր փորձել հարված հասցնել Ռուսաստանի իմիջին, էլ չասած, որ դրանով շատ բարդ վիճակի մեջ կդնեն մեզ անվտանգության տեսակետից»,- ասել է Բաբայանը։

Այդ տեսակետից նա միանգամայն տեղին է համարում ռուսական ռազմակայանի տեղակայումը Ղարաբաղում։

«Առնվազն, դա շատ կամրապնդեր անվտանգությունն ու կայունությունն այստեղ, ընդ որում` երկարաժամկետ հեռանկարով»,-ասել է նա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---